6 նշան, որ կարող են փրկել ձեր կյանքը
Մեր օրգանիզմը պաշտպանական մեխանիզմներ ունի, որոնք մեզ պաշտպանում են որոշակի իրավիճակներում և կանխարգելում են առողջության հետ կապված լուրջ խնդիրները։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ, օրինակ, երբ որևէ հատվածում առկա է արյունահոսություն, արյունը դառնում է ավելի խիտ, ինչն օրգանիզմը պաշտպանում է արյան շատ կորստից։ Բայց երբեմն արյունը խտանում է, և ձևավորվում են թրոմբներ։ Սրանք կարող են առողջության հետ կապված լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Այդ պատճառով էլ հարկավոր է իմանալ նշանները, որոնք խոսում են խնդրի առկայության մասին։
1. Ցավ ոտքերում, ջղաձգումներ։ Սա ամենատարածված նշաններից մեկն է:
2. Բացատրություն չունեցող հազ։ Սա կարող է վկայել թոքերում թրոմբի առկայության մասին։ Այդ պատճառով էլ այս նշանը նկատելու դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել շնչառությանը և զարկերակին։ Եթե ինչ-որ խանգարումներ եք նկատել, դիմեք բժշկի օգնությանը։
3. Դժվարացած շնչառություն։ Շնչահեղձությունն ու դժվարացած շնչառությունը կարող են թոքերում արյան խտացման պատճառ լինել։ Եթե կրծքավանդակում ցավ եք զգում, գլխապտույտ, իսկ սրտի աշխատանքն արագացած է, դիմեք բժշկի օգնությանը։
4. Ցավ կրծքավանդակում, որն ուղեկցվում է դժվարացած շնչառությամբ։ Սա կարող է թոքերում արյան առկայության նշան լինել։ Այդ դեպքում հարկավոր է դիմել բժշկի օգնությանը և հասկանալ, թե ինչում է խնդիրը։
5. Կարմիր գծեր մաշկի վրա։ Եթե մաշկի վրա կարմիր գծեր եք նկատում, խնդիրը կարող է թրոմբը լինել։
6. Ոտքերի այտուցներ։ Արյան մակարդումները կարող են վտանգավոր լինել, եթե դրանք ժամանակին չբուժեք։ Այսպիսի երևույթներ նկատելու դեպքում դիմեք բժշկի օգնությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը