Բաժիններ՝

Սելֆիի համար կեցվածք ընդունած պանդան հռչակ է բերել չինուհուն

Մեծ պանդայի հետ լուսանկարները, որոնք հրապարակել է Չինաստանի Չենդու քաղաքի՝ այդ կենդանիների Դուցզյանյան բուծարանի այցելուհիներից մեկը, վիթխարի ժողովրդականություն են վայելում Sina Weibo սոցիալական ցանցում: Այս մասին հաղորդել է Daily Mirror-ը:

Տասնյակ հազարավոր օգտատերեր են փոխանակել այն կադրերը, որոնցում զբոսաշրջիկ աղջիկը նստած է կենդանու մոտ՝ սելֆիի փայտով եւ լուսանկարներ Է անում: Պանդան հետաքրքրությամբ նայում է սմարթֆոնի էկրանին եւ թաթը պարզում դեպի գործարկման կոճակը:

Դուցզյանյանը, որը գտնվում է  Սիչուանի նահանգում, մտնում է Չինաստանի Մեծ պանդաների պահպանման եւ հետազոտման ինստիտուտի կազմի մեջ: Դրա այցելուներին թույլ են տալիս մոտենալ կենդանիներին եւ շփվել դրանց հետ: Բուծարանի բնակիչները վարժվել են մարդկանց եւ հաճույքով կեցվածք են ընդունում սելֆիի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031