Բաժիններ՝

Հրաժարվեք կրծկալով քնելու սովորությունից

Ըստ վիճակագրության տվյալների՝ կրծքի ցավերին առերեսվում է կանանց 60-70%-ը: Այս հատվածում տհաճ զգացողությունները կարող են ի հայտ գալ՝ կախված տարիքից: Ցավի բնույթն ու ուժգնությունը տարբեր են, սկսած թույլ ծակծկոցից՝ մինչև այրոցի և ծանրության զգացողություն:

Կրծքի ցավը կանանց մոտ

Կանանց մեծամասնությունը կրծքի անգամ աննշան անհանգստության դեպքում դիմում է բժիշկի: Սա կախված է կրծքագեղձի քաղցկեղի տարածված լինելու փաստից: Բժիշկները, սակայն, շտապում են տեղեկացնել, որ նման անհանգստությունը կարող է առաջանալ ոչ միայն օնկոլոգիական նորագոյացությունների պատճառով: Ձեզ ենք ներկայացնում մի քանի գործոններ, որոնք կարող են հանգեցնել կրծքագեղձի հատվածում անհանգստության զգացողության:

1. Հասունացման շրջան։ Կյանքի այս շրջանում հորմոնները սկսում են ակտիվ գործել կնոջ օրգանիզմում: Որպես կանոն՝ այս շրջանում ցավերն ուժգնանում են: Տարիքի հետ այս ցավերը նվազում են: Յուրաքանչյուր աղջիկ պետք է 3 ամիսը մեկ անգամ կրծքագեղձի հետազոտություն անցնի՝ ցիկլի 7-10-րդ օրը:

2. Հորմոնալ բեղմնականխարգելիչների օգտագործում։ Կրծքի ցավը սովորական երևույթ է այստեսակ կանխարգելիչներ օգտագործողների մոտ: Սովորաբար կրծքի ցավերն անցնում են այս դեղամիջոցների օգտագործումից հետո:

3. Նախադաշտանային համախտանիշ։ Երկիր մոլորակի կանանց 50%-ի մոտ մինչև դաշտանի սկսվելը կրծքագեղձի ցավ ու դիսկոմֆորտ է առաջանում:

4. Դաշտանի դադար։ Կրծքագեղձի ցավը կարող է նաև դաշտանի դադարի նշան լինել: Այն ի հայտ է գալիս 45-ն անց կանանց մոտ:

5. Վիրահատական միջամտություն կամ վնասվածքներ։ Կրծքի ցավի պատճառ կարող է լինել կրծքերի անբնական մեծացումը: Բացի այդ, վնասվածքները նույնպես կարող են հանգեցնել այս հատվածում ցավերի առաջացման:

6. Ֆիբրոզակիստոզային մաստոպատիա։ Սա կրծքագեղձում ցավի առաջացման ամենատարածված պատճառներից մեկն է: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր երկրորդ կին տառապում է ֆիբրոզակիստոզային մաստոպատիայով: Այս հիվանդությունն առաջանում է կրծքագեղձի հյուսվածքների գերաճի պատճառով:

7. Կիպ ներքնազգեստ։ Մեծ կրծքեր ունեցող կանանց մեծամասնությունը ցանկանում է թաքցնել բարեմասնությունները՝ ավելի փոքր կրծկալ կրելով: Բժիշկները խորհուրդ են տալիս չկրել այստեսակ կրծկալներ, քանի որ սա կարող է մաստոպատիայի հանգեցնել: Բժիշկները պնդում են նաև, որ պետք է հրաժարվել կրծկալով քնելու սովորությունից:

Առողջ եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս