
Սերխիո Ռամոսը թքել է Յագո Ասպասի վրա

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի «Սելտայի» դեմ առաջին խաղում պարտվեց 1:2 հաշվով:
Առանց այն էլ էմոցիոնալ ֆուտբոլիստի համբավ ունեցող Սերիխիո Ռամոսը թիմի մոտ չստացվող խաղերում դրսևորում է շատ ագրեսիվ վարք:
Գավաթային խաղի դրվագներից մեկում Ռամոսը կոնֆլիկտի մեջ է մտել հյուրերի ֆուտբոլիստ Յագո Ասպասի հետ, ինչից հետո թքել է նրա վրա:
Այս դրվագի վրա ուշադրության է հրավիրել El Mundo Deportivo պարբերականը:
Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք այս գործն ընթացք կստանա: Եթե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա բողոք ներկայացվեց, ապա Ռամոսը կարող է որակազրկվել 3-7 խաղով:
Սիրարփի Աղաբաբյան
https://www.youtube.com/watch?v=OEAXsvtkFN8