
Օզբիլիսը՝ իր վերադարձի և խփած առաջին գնդակի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը երկար ժամանակ վնասվածքից բուժվելուց հետո վերադարձել է դաշտ:
Ապաքինվելուց հետո առաջին անգամ Օզբիլիսը դուրս է եկել դաշտ «Բեշիկթաշի» կազմում` մասնակցելով «Բոլուսփորի» հետ խաղին: Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել 60-րդ րոպեին:
«Դարիջայի» հետ գավաթային խաղում Օզբիլիսը դարձել է գոլի հեղինակ՝ գրավելով մրցակցի դարպասը տուգանային հարվածից:
Խաղից հետո Instagram-ի իր էջում Արազը գրել է, որ շատ ուրախ է վերջապես 90 րոպե խաղալու և պաշտոնական խաղերում առաջին գոլը խփելու համար:
Սիրարփի Աղաբաբյան