Բաժիններ՝

«Գրիզմանը դեռ երկար ժամանակ կլինի մեր ֆուտբոլիստը». «Ատլետիկոյի» նախագահ

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխությունը:

«Չգիտեմ, թե «Մանչեսթեր Յունայթեդի» ինչ հետաքրքրության մասին է խոսքը Գրիզմանի նկատմամբ: Բայց կարող եմ ասել, որ նա դեռ երկար ժամանակ կլինի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ»,- ասել է Սերեսոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ակտիվացնել հարձակվողի հրաժարագնի մասին կետը 100 մլն եվրոյով:

2014 թվականին Գրիզմանը «Սոսիեդադից» տեղափոխվել է «Ատլետիկո» 30 մլն եվրոյով: Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031