7 նշան, որոնք վկայում են երիկամների հիվանդ լինելու մասին
Երիկամների աշխատանքը չափազանց կարևոր է մարդու առողջության համար։ Steptohealth.ru կայքը գրում է, որ, ինչպես մյուս օրգանները, դրանք ենթարկվում են վարակների և հիվանդությունների ազդեցությանը։ Խնդիրն այն է, որ որոշ դեպքերոմ հիվանդությունները սկբնական շրջանում նշաններով չեն ուղեկցվում, ինչի հետևանքով դժվար է դրանք ժամանակին ախտորոշելը։ Սակայն գոյություն ունեն որոշակի նշաններ, որոնք կօգնեն ձեզ ժամանակին «ահազանգ հնչեցնել»։
Քրոնիկական հոգնածություն։ Քրոնիկական հոգնածությունն արդյունք է այն բանի, որ արյունը թթվածինը վատ է հասցնում բջիջներին։ Պատճառներից մեկը կարող է երիկամների հետ կապված խնդիրը լինել։
Մաշկի քոր։ Երիկամների միջոցով արյունից մեծ քանակով տոքսիններ են դուրս գալիս։ Եթե երիկամները նորմալ չեն աշխատում, ավելորդ նյութերը կուտակվում են օրգանիզմում, և սկսում եք քոր զգալ։
Այտուցներ։ Հեղուկների կուտակումն օրգանիզմում և այտուցները երիկամների հիվանդության գլխավոր պատճառներից են։ Չնայած այտուցների առաջացումը կարող է տարբեր գործոնների ազդեցության հետևանք լինել, երիկամային անբավարարությունը հիմնական պատճառներից մեկն է։ Երիկամները կարգավորում են օրգանիզմում արյան և նատրիումի մակարդակը, իսկ դրանց վատ աշխատանքը թույլ չի տալիս հավասարակշռել այս ցուցանիշները։
Երիկամներ և անեմիա։ Անեմիայի առկայությունը նշանակում է, որ երիկամների հիվանդությունը բավական խորն է։
Մեջքի ցավ։ Այս նշանը ևս կարող է երիկամների հիվանդության ազդանշան լինել։ Չնայած սա շատ տարածված նշան չէ, այն կարող է երիկամներում քարի առկայության հետևանք լինել։ Այս դեպքում ցավը սովորաբար ինտենսիվ է և ուղեկցվում է այլ նշաններով, ինչպես՝ դժվարացած միզարձակումը։ Կարևոր է այս վիճակը տարբերել մկանների ցավերից։
Մեզի գույնի փոփոխություն։ Եթե երիկամները նորմալ չեն կատարում իրենց աշխատանքը, հնարավոր են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.
- գիշերվա կեսին ցանկանում եք զուգարան գնալ
- տհաճ հոտ և մուգ գույն
- միզարձակումը զսպելու անկարողություն
- մեզի մեջ արյան առկայություն։
Տհաճ հոտ բերանից։ Բերանում տհաճ հոտը կարող է հայտնվել արյան մեջ տոքսինների հավաքվելու արդյունքում, ինչը հետևանք է երիկամային անբավարարության։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը