
Զլատան Իբրահիմովիչը նոր երկվորյակ ունի

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ողջունել է յուրահատուկ մի երկրպագու: Եթե Զլատանը շրջվեր, նա կտեսներ իր երկվորյակին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: 84-րդ րոպեին Իբրան մանկունյանցիներին փրկեց պարտությունից:
2016-17թթ. Անգլիայի առաջնության 20 խաղերում Իբրահիմովիչը խփել է 14 գնդակ և կատարել է 3 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը