Բաժիններ՝

«Պոգբան Լեբրոնն է և Բոլթը ֆուտբոլում». «Յուվենթուսի» պաշտպան Ջորջիո Կելինի

Թուրինյան ակումբը կարոտում է ֆրանսիացուն:

«Նախորդ մրցաշրջանում դաշտի կենտրոնում մենք այնպիսի ֆուտբոլիստ ունեինք, ինչպիսին Պոգբան է: Նա Լեբրոնն է և Բոլթը ֆուտբոլում:

Նրա ներկայությունը թույլ էր տալիս «Յուվենթուսին» խաղալ որոշակի ձևով: Երբ նա գնաց, ստիպված էինք վերադասավորվել: Ալեգրին պրոբլեմի լուծումն է փնտրում: Մենք հիմարներ և ծաղրածուներ չենք»,- Կելիին է մեջբերում Goal-ը:

Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի համար վճարեց ռեկորդային 105 մլն եվրո:

2015-16թթ. մրցաշրջանում Պոլը «Կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 20 խաղ, դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս