
«100 միլիոն Պոգբայի համա՞ր, նա անգամ 20 միլիոն չաժե». Դանֆին

Պոլ Պոգբայի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» ցուցադրած ոչ այնքան վստահ խաղը ստիպում է մի շարք ֆուտբոլային փորձագետների նշել, որ իզուր էր ֆրանսիացու ձեռքբերումը, իսկ «Լիվերպուլի» հետ խաղում ձախողումից հետո այս խոսակցություններն էլ ավելի թեժացան:
Իռլանդացի նախկին ֆուտբոլիստ Իմոն Դանֆին, օրինակ, կարծում է, որ անիմաստ էր Պոգբայի համար մեծ գումար վճարելը:
«100 միլիոն Պոգբայի համա՞ր, նա անգամ 20 միլիոն չաժե: Մոուրինիոն և Վան Գալն այնքան ծախսեր են արել, որ պետք է հիմա երազանքի թիմ ունենային:
Պոգբան շատ երիտասարդ և անփորձ ֆուտբոլիստի տպավորություն է թողնում: Նա կարծես երեխա լինի և, բնականաբար, չի ցուցադրում իր համար վճարված գումարին համարժեք խաղ»,- նշել է Դանֆին:
Սիրարփի Աղաբաբյան