
«Պետք չէ ոչ մեկին մեղադրել «Ռեալի» պարտության մեջ և արդարացումներ փնտրել». Սերխիո Ռամոս

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը գտնում է, որ «Սևիլիայից» 1:2 հաշվով կրած պարտության մեջ մեղավորներ չկան: «Սերուցքայինները» հանդիպում էին անդալուզյան թիմի հետ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի արտագնա խաղի շրջանակներում, իսկ Ռամոսն ինքը դարձավ ինքնագոլի հեղինակ: Մինչև 85-րդ րոպեն Զինեդին Զիդանի սաները հաղթում էին 1:0 հաշվով:
«Ես չհասկացա, թե ինչպես դա եղավ: Պետք չէ ոչ մեկին մեղադրել «Ռեալի» պարտության մեջ և արդարացումներ փնտրել: Մենք հաղթում և պարտվում ենք ամբողջ թիմով: Ուղղակի մեզ չհաջողվեց խաղը հասցնել հաղթական ավարտին: Այստեղ խաղալը միշտ դժվար է, և ես հպարտանում եմ «Ռեալի» խաղով»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը