
«Մթնոլորտն աննկարագրելի էր». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով, «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղն անցավ աննկարագրելի մթնոլորտում:
«Մթնոլորտն աննկարագրելի էր: Շնոհակալություն երկրպագուներին, որ հավատում էին մեզ և երկրպագում մինչև վերջ»,- ասել է Մխիթարյանը:
Մխիթարյանի խոսքով, «կարմիր սատանաները» խաղավարտին փորձում էին նաև խփել երկրորդ գոլը: «1:1-ը վատ արդյունք չէ, մենք մնում ենք լավագույն քառյակին մոտ, և հաջորդ խաղերում էլ ամբողջովին պետք է ներդնել մեր ուժերը: Մենք ուշադրության կենտրոնում չենք պահում ռեկորդները, միայն ձգտում ենք հայտնվել լավագույն քառյակում»,-ասել է հայ կիսապաշտպանը: