Բաժիններ՝

8 ազդանշան, որոնք ուղարկում է ձեր կուրծքը

Zdorovie.com կայքը գրում է, որ քչերն են օրվա ընթացքում ուշադրություն դարձնում կրծքին, որը կարող է առողջության մասին բազմաթիվ հանգամանքներ վկայել։

1. Մեծացող չափս։ Ամենայն հավանականությամբ՝ սա քաշ հավաքելու, հղիության, հակաբեղմնավորիչների ընդունման կամ հորմոնալ փոփոխությունների նշան է, որոնք կապված են դաշտանային ցիկլի հետ։

2. Փոքրացող չափս։ Սա կարող է քաշի կորստի կամ էստրոգենի մակարդակի նվազեցման արդյունք լինել։ Եթե նշված պատճառներից որևէ մեկն առկա չէ, մտածեք ստուգվելու մասին։

3. Մեծ կուրծք։ Չնայած որոշ հետազոտություններ կրծքի մեծ չափը կապում են կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի հետ, այս տեսության հաստատման համար դեռևս բավարար ապացույցներ չկան։

4. Փոփոխվող չափս։ ԴՆԹ-ն որոշում է կրծքի չափը, սակայն ժամանակի ընթացքում այն փոխվում է։ Կրծքի չափսը և ձևը մեծապես կախված է տարիքից, ծննդաբերություններից և կրծքով կերակրելուց։ Կերակրելու արդյունքում կուրծքը կորցնում է էլաստիկությունը։ Հիշեք, որ կրծքի չափսի վրա ազդում է նաև քաշի տատանումը։ Կրծքի գեղեցիկ տեսքը պահպանելու համար պարբերաբար վարժություններ արեք, զարգացրեք մկանները։

5. Պնդացում։ Դաշտանային ցիկլի ընթացքում կուրծքը կարող է պնդացած թվալ, քանի որ հորմոնոլ փոփոխությունները կարող են հեղուկի կուտակում առաջացնել։ Այս փոփոխությունը բնական է։

6. Խտություն։ Եթե պատկանում եք այսպիսի կանաց շարքին, ապա մամոգրաֆիայի ընթացքում խնդիրները նկատելն ավելի բարդ կլինի։ Կրծքի խտությունն ու օնկոլոգիական գոյացությունները նկարների վրա նույն տեսքն ունեն։

7. Ցավեր կրծքում։ Գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ, որոնք կարող են կրծքում անհարմարություն և ցավեր առաջացնել։ Դրանց մեծ մասը վտանգավոր չէ առողջության համար։ Երկու կրծքերում ցավը հաճախ վկայում է հորմոնալ փոփոխությունների մասին կամ կարող է սուրճ շատ օգտագործելու հետևանք լինել։ Կրծքում ցավի զգացումը կարող է նաև երկաթի քանակի պակասի հետևանք լինել։ Մի կրծքում առկա ցավը կարող է նաև ավելի լուրջ խնդրի հետևանք լինել։

8. Գույնի փոփոխություն։ Չնայած կրծքագեղձի քաղցկեղը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել կրծքի գույնի փոփոխության, սա ավելի հաճախ վկայում է հղիության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս