Բաժիններ՝

Balmain-ը ոսկյա զարդերի հավաքածուին նվիրված տեսանյութ է հրապարակել

Balmain ֆրանսիական նորաձեւության տունը տեսանյութ է հրապարակել, որը նվիրված է ոսկյա զարդերի հավաքածուին:

Հավաքածուում ներկայացվել են մի քանի ոսկերչական արտադրանքներ՝ մետաղադրամ- մեդալիոն, շղթա եւ բանալու տեսքով շարմ:

Մակնիշի կրեատիվ տնօրեն Օլիվիե Ռուստենի խոսքով, մետաղադրամը «խորհրդանշում է վերածնունդ, հարստություն եւ պատմություն»: Զարդերը վաճառքում կհայտնվեն հունիսին:
Balmain նորաձեւության տունը հիմնվել է 1945 թվականին ֆրանսիացի կուտյուրիե Պիեռ Բալմենի կողմից: Տան այցելուներն են եղել Վիվիեն Լին, Ժան-Պոլ Բելմոնդոն, Քեթրին Հեփբյոռնը, Մառլեն Դիտրիխը, Բրիջիտ Բարդոն, Սոֆի Լորենը: Ընկերության գործող կրեատիվ տնօրեն Օլիվիե Ռուստենն իր պաշտոնն զբաղեցնում է 2011 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031