![](/banners/BeFunky-design.jpg)
ԴԱԻՇ-ի զինյալները Մոսուլի կենտրոնում պայթեցրել են Տիգրիս գետի բոլոր կամուրջները
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/4420140.jpg)
ԴԱԻՇ-ի զինյալները Մոսուլի կենտրոնում ոչնչացրել են Տիգրիս գետի բոլոր կամուրջները, հայտնում է Al-Sumaria հեռուստաալիքը՝ հղում կատարելով Իրաքի ԶՈւ հրամանատարության մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ Sky News Arabia-ն հայտնել էր, որ Իրաքի բանակի հատուկ ստորաբաժանումը դաշնային ոստիկանության ջոկատների հետ իրենց վերահսկողության տակ են վերցրել 5 կամուրջներից մեկը, որը միավորում է Մոսուլով անցնող Տիգրիսի աջ և ձախ ափերը։
Իրաքի կառավարական ուժերը զինյալներին հետ էին մղել ու դուրս եկել Տիգրիս գետի ձախ ափը հունվարի 8-ին։