
«Ռեալը» գերազանցեց «Բարսելոնայի» ռեկորդը

Իսպանիայի գավաթի խաղում «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Սևիլիայի» հետ (3:3) և անպարտելի հանդիպումների շարքը բոլոր մրցաշարերում հասցրեց 40-ի:
Մադրիդցիները սահմանեցին նոր ռեկորդ իսպանական թիմերի համար՝ գերազանցելով «Բարսելոնայի» արդյունքը (39 խաղ՝ առանց պարտության):
Դեռ 83-րդ րոպեին «Ռեալը» պարտվում էր «Սևիլիային» 1:3 հաշվով, սակայն նախ՝ թիմի ավագ Սերխիո Ռամոսն իրացրեց 11-մետրանոցը, իսկ արդեն ավելացրած ժամանակում հարձակվող Քարիմ Բենզեման հավասարեցրեց հաշիվը:
Վերջին անգամ «Ռեալը» պարտվել է 2016թ. ապրիլի 6-ին, Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում, «Վոլֆսբուրգի» դեմ խաղում (0:2): Այդ ժամանակվանից թիմը տարել է 30 հաղթանակ և 10 անգամ խաղացել է ոչ-ոքի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը