Նյու Յորքի նախկին քաղաքապետը նշանակվել է կիբերանվտանգության հարցով Թրամփի խորհրդական
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիին նշանակել է կիբերանվտանգության հարցով խորհրդական։
Թրամփի անցումային թիմի հայտարարության մեջ ասվում է, որ նորընտիր նախագահը ժամանակ առ ժամանակ հանդիպումներ կունենա ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք «բախվել կամ բախվում են մարտահրավերներ, որոնք նման են նրանց, որոնց այսօր բախվում են կառավարությունն ու պետական կազմակերպությունները»։
Մարտահրավերների թվում Թրամփի թիմը դասել է ցանցահենային հարձակումները, տեղեկատվության ու անձնական տվյալների հափշտակումը, տարատեսակ մանիպուլյացիաներն ու այլ սպառնալիքներ։
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին ղեկավարում է Giuliani Partners խորհրդատվական ընկերությունը, որն զբաղվում է անվտանգության հարցերով և Greenberg Traurig ընկերությունը։
72-ամյա Ջուլիանին Թրամփի խորհրդականն էր ԱՄՆ նախագահական քարոզարշավի ընթացքում։