Բաժիններ՝

Իբրահիմովիչը պատրաստվում է դառնալ Շվեդիայի թագավոր

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մարզական կարիերայի ավարտից հետո ցանկանում է դառնալ Շվեդիայի արքան:

Իբրան իր Instagram-ում դասական թագավորական հագուստով դիմանկարային լուսանկար է հրապարակել: Զարմանալի չէ, որ շվեդ հարձակվողը ստորագրել է այդ լուսանկարը ներկայիս արքայի՝ Կարլ 17-րդ Գուստավի անունով: Լուսանկարը 2 օրում հավաքել է մոտ 1 մլն հավանություն:

https://www.instagram.com/p/BPDgT3khc47/

Կարլ 17-րդ Գուստավը Շվեդիայի արքան է 1973 թվականից: Նա ունի որդի, նույնպես Կարլ, և 3 թոռ, ինչը խոսում է այն մասին, որ Իբրան դժվար թե դառնա իր հարազատ երկրի հաջորդ միապետը:

Կարդացեք նաև

Բայց Զլատանի հիմնական գործերն առավել քան լավ են: 2016թ. ամռանը տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Իբրան 28 խաղերում դարձել է արդեն 18 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս