Բաժիններ՝

2 բաժակ ջրով ազատվեք մի քանի կիլոգրամից

Եթե ցանկանում եք նիհարել մինչև ամառ, սակայն ոչ մի կերպ չի ստացվում, ապա խորհուրդ ենք տալիս դիմել մեր առաջարկած մեթոդին: Պարզապես մեծ քանակությամբ ջուր խմեք: Պարզ է հնչում, սակայն սա ամենաարդյունավետ միջոցն է: Այս պարզ միջոցն օգնում է 2 շաբաթում ազատվել 8-12 կիլոգրամից: Միակ պայմանն այն է, որ պետք է ամեն անգամ՝ ուտելուց առաջ, 2 բաժակ ջուր խմել, և չխմել ուտելուց հետո 2 ժամ:

Ջուրը՝  նիհարելու համար

Այսպիսով, անհրաժեշտ է ուտելուց ուղիղ 15-20 րոպե առաջ 2 բաժակ ջուր խմել, իսկ ուտելուց հետո մոտավորապես 2 ժամ ոչ մի հեղուկ չխմել: Ուտելուց երկու ժամ անց կարող եք թեյ կամ սուրճ խմել, սակայն պետք է խուսափել թեյի հետ քաղցրեղեն կամ այլ ուտեստներ ուտելուց:

Ամենօրյա մենյու

Կարդացեք նաև

Նախաճաշ. 2 բաժակ ջուր խմեք, ապա նախաճաշեք և ուտելուց հետո 2 ժամ ոչինչ մի խմեք:

Ճաշ. 2 բաժակ ջուր խմեք և կերեք՝ ինչ կուզեք, սակայն ուտելուց հետո 2 ժամվա ընթացքում ոչինչ մի խմեք:

Ընթրիք. երկու բաժակ ջուր խմեք և ընթրեք՝ առանց որևէ սահմանափակման: Ջուր կարելի է խմել ուտելուց միայն 2 ժամ անց:

Բացի այն, որ այս մեթոդը կօգնի ազատվել մի քանի կիլոգրամներից, այն նաև կմաքրի օրգանիզմը, քանի որ ջուրը դրական է ազդում մարդու մարմնի և ամբողջ օրգանիզմի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս