«Եթե Ռեշֆորդը ամբողջ կարիերան անցկացնի «Մանչեսթեր Յունայթեդում», ապա կգերազանցի Ռունիի և Չարլթոնի ռեկորդը». Ժոզե Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է երիտասարդ հեռանկարային ֆուտբոլիստ Մարկուս Ռեշֆորդի մասին կարծիքով: Պորտուգալացին վստահեցրել է, որ ամբողջ կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացնելու դեպքում Ռեշֆորդը կարող է գերազանցել Ռունիի և Սըր Ռոբերտ Չարլթոնի ռեկորդները:
Անգլիայի գավաթի «Ռեդինգի» դեմ խաղի (4:0) ժամանակ Ուեյն Ռունին խփեց իր 249-րդ գնդակը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ այդ ցուցանիշով գերազանցելով Սըր Բոբի Չարլթոնի ռեկորդը:
«Կարծում եմ, որ ժամանակակից ֆուտբոլի պայմաններում այդ ռեկորդը խփելը բավականին բարդ է: Մարկուսը հիմա 19 տարեկան է: Եթե նա ամբողջ կյանքում խաղա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ապա, հնարավոր է, կարողանա նման արդյունքի հասնել»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը