Կարգավորեք մեզի թթվայնության մակարդակը

Եթե անհանգստացնում են հոդացավերը, կամ նկատել եք, որ մատների հոդերն այտուցված են, ապա սա նշան է, որ մեզի թթվայնության մակարդակը բարձր է:

Այս դեպքում, բացի բժշկի ցուցումներից, ցանկալի է ուշադրություն դարձնել ձեր սննդակարգին:

Ձեզ ենք առաջարկում մի քանի մթերքներ, որոնք կկարգավորեն մեզի թթվայնության մակարդակը:

1. Արտիշոկ

Կարդացեք նաև

artishok

Այս բանջարեղենն ունի միզամուղ ազդեցություն, ինչն էլ օգնում է կարճ ժամանակահատվածում մաքրել օրգանիզմը տոքսիններից: Արտիշոկը պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր և հակաօքսիդանտներ: Որպեսզի արտիշոկը չկորցնի իր օգտակար հատկանիշները, այն պետք է ճիշտ եփել: Արտիշոկը եփեք բաց կափարիչով կաթսայի մեջ 20-45 րոպե:

2. Սոխ

ddum-2

Սոխը նույնպես հրաշալի է մեզի թթվայնության մակարդակն իջեցնելու համար: Պետք է 2 միջին չափսի սոխը մաքրել, ապա կտրատել երկու կեսի, ապա եփել 1.5լ ջրում այնքան, քանի դեռ այն չի փափկել: Ստացված ջեռեփուկը լցրեք շշերի մեջ և կես կիտրոնի հյութ ավելացրեք, խմեք ջեռեփուկն ամբողջ օրվա ընթացքում:

3. Դդում

ddum-1

Դդումը, ինչպես և արտիշոկը, ունի հզոր միզամուղ ազդեցություն և խթանում է մեզի թթվայնության մակարդակի նվազեցումը: Դդումն օգնում է ազատվել տոքսիններից և մի շարք այլ վնասակար տարրերից, որոնք կուտակվում են օրգանիզմում:

4. Նեխուր

nexur

Այս բանջարեղենը կարգավորում է արյան ph բալանսը, ինչի շնորհիվ էլ կարգավորվում է մեզի թթվայնության մակարդակը: Նեխուրը կարելի է օգտագործել ինչպես հում, այնպես էլ՝ եփած վիճակում:

5. Գազար

gazar

Գազարը, ինչպես և նեխուրը, կարգավորում է մեզի թթվայնության մակարդակը, օգնում է մաքրել օրգանիզմը պուրիններից և մեզի բյուրեղներից:

Առողջությունը պահպանելու կարևոր նախապայմաններից մեկը ճիշտ սննդակարգն է, հետևեք ձեր սննդակարգին և կլուծեք մի շարք առողջական խնդիրներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս