Ռուսաստանի Դաշնության նախագահ Վյադիմիր Պուտինը երկրի կառավարությանն ու կենտրոնական բանկին հանձնարարել է խստացնել բանկերի պատասխանատվությունը՝ բնակչության գերվարկավորման համար։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Ֆինանսական կարգավորիչն ու կառավարության պաշտոնյաները պետք է մինչև 2017 թվականի մարտի 1-ը առաջարկներ ներկայացնեն՝ մեծ վարկային պարտավորություններ ունեցող քաղաքացիների վարկավորումը սահմանափակելու վերաբերյալ։ Մասնավորապես, առաջարկվում է բանկերին պարտավորեցնել ստուգել պոտենցիալ վարկառուների պարտավորությունները այլ վարկերի գծով։
Եթե պարզվի, որ վարկային պայմանագիրը կնքելու պահին հաճախորդի ամսական եկամուտների և վարկի գծով վճարումների հարաբերակցությունը բարձր է ԿԲ-ի կողմից սահմանված շեմից, ապա բանկը իրավունք չի ունենա հաճախորդից պահանջել մարել ժամկետանց պարտավորությունը։
Նախաձեռնության հեղինակները այդ կերպ ցանկանում են պայքարել բանկերի՝ նոր վարկառուներ ներգրավելու ագրեսիգ քաղաքականության դեմ։