Բաժիններ՝

Ինչու են հայերն ազատվում աշխատանքից

2015 թվականին Հայաստանում 155.9 հազար գործազուրկների 44.7%-ը (69.6 հազար մարդ) իրենց վերջին աշխատանքը կորցրել են աշխատատեղերի կրճատման կամ հարկադիր պարապուրդի հետևանքով։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2016 զեկույցի» տվյալները։

Աշխատանքի դադարեցման երկրորդ պատճառը սեփական ցանկությամբ աշխատանքից ազատվելն է (22.3 հազար մարդ կամ 14.3%)։

Ընդ որում, առանձին վերցրած կանանց և տղամարդկանց դեպքում գործազրկության երկրորդ պատճառը տարբեր է։ Գործազուրկ տղամարդկանց 17%-ը (14.7 հազար մարդ) աշխատանքը կորցրել է ժամանակավոր գործունեության ավարտվելու հետևանքով (կանանց դեպքում՝ 4.8%-ը)։

Իսկ գործազուրկ կանանց 17.6%-ը աշխատանքը դադարեցրել է՝ ընտանեկան հանգամանքների պատճառով (տղամարդկանց դեպքում՝ 0.4%0)։

Ընդհանուր առմամբ, գործազուրկների ընդհանուր թվի 11.5%-ը գործազուրկ է դարձել ժամանակավոր գործունեության ավարտի հետևանքով։

Իսկ ցածր աշխատավարձը գործազրկության պատճառ է դարձել 11.3%-ի համար։

unemployment

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031