Բաժիններ՝

Ձուկը չի կարելի եփել ուժեղ եռացող ջրում

Ձուկը շատ կարեւոր սպիտակուցային մթերք է: Սպիտակուցների պարունակությունը ձկան մեջ տատանվում է 10-25 տոկոս` կախված ձկան տեսակից: Այն կախված է նույնիսկ տարվա եղանակից: Առհասարակ ձկները բաժանվում են ոչ յուղոտ, չափավոր յուղոտ եւ յուղոտ տեսակների: Ձկան յուղը պարունակում է ճարպաթթուներ, օրինակ` օմեգա 3, որը մեծ դեր ունի նյութափոխանակության գործում: Չնայած դրան` մանկական սննդում խորհուրդ չի տրվում օգտագործել ձկների յուղոտ տեսակներ: Այս դեպքում գերադասելի են ոչ յուղոտ ձկնատեսակները:

Ծովային ձկներն առավելություն ունեն մյուս տեսակների հանդեպ` պարունակվող յոդի, ֆտորի ու բրոմի քանակության հետ կապված: Ձուկն իր մեջ պարունակում է նաեւ ֆոսֆոր, կալիում, կալցիում եւ նատրիում: Սակայն մսի հետ համեմատած` ձուկն աղքատ է երկաթի պարունակությամբ: Դեռ հնուց բարձր են գնահատվել քաղցրահամ ջրերի ձկները, քանի որ դրանց մեջ հանքային նյութերի պարունակությունը մեծ է:

Երեխաներին շատ օգտակար են հատկապես ձկից պատրաստված սուպերը:

Պետք է չմոռանալ, որ չնայած նրան, որ ձուկը շատ օգտակար է, այն նաեւ համարվում է ուժեղ ալերգեն: Եթե ընտանիքի անդամներից որեւէ մեկն ունի ալերգիա ձկան հանդեպ, շատ հնարավոր է, որ երեխայի մոտ եւս ի հայտ գա ալերգիա ծովամթերքներից: Նման դեպքերում պետք է գոնե 1 տարի երեխաներին ծովամթերքներից զերծ պահել: Իսկ առհասարակ երեխային տալ ձկան տեսքով հավելյալ սնունդ` խորհուրդ է տրվում 1 տարեկանից` սկսելով 1 թեյի գդալից:

Կարդացեք նաև

Սննդային կարեւոր արժեք է ներկայացնում ձկան խավիարը: Հատկապես թառափազգիների սեւ խավիարը պարունակում է 30 տոկոս բարձրարժեք սպիտակուց եւ 10-15 տոկոս հեշտամարս ճարպեր: Այն հարուստ է նաեւ լեցիտինով, A, E, D վիտամիններով, կալցիումով, յոդով, ցինկով, երկաթով ու այլ հանքային նյութերով: Սակայն պետք է ասել, որ ձկան խավիարը հարուստ է նաեւ խոլեստերինով, իսկ արդեն աղ դրած վիճակում` նաեւ կերակրի աղով, ինչը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ երեխաների օրգանիզմի վրա: Խավիարը եւս ուժեղ ալերգեն է, այդ պատճառով երեխաներին կարելի է տալ 3 տարեկանից հետո եւ շատ քիչ չափաբաժնով:

Ինչ կապ կարող են ունենալ ձուկն ու կաթվածը

Միացյալ Նահանգներում կատարված բժշկական նոր ուսումնասիրությունների համաձայն, ամեն ամիս սննդակարգում ձուկ օգտագործելը կարող է նշանակալի չափով նվազեցնել կաթվածի վտանգը: Հարվարդի համալսարանի Հանրային Առողջապահության ստորաբաժանման ներկայացուցիչները մոտավորապես 12 տարի շարունակ հետեւել են 40 հազարից ավելի 40-75 տարեկան տղամարդկանց սննդառությանը եւ պարզել, որ ամեն ամիս ձկան ընդամենը 2 փոքրիկ կտոր ուտելը զգալիորեն նվազեցնում է կաթվածի վտանգը: Հետազոտությունների համաձայն, այն նվազեցնում է արյան խցանման հետեւանքով առաջացող կաթվածը, քանի որ ձկան մեջ պարունակվող որոշ նյութեր մարդու արյան հոսքը դարձնում են ազատ եւ օգնում կանխելու արյան խցանումների առաջացումը:

Ինչպե՞ս ձուկը ճիշտ պատրաստել

Եթե ձուկը տապակելու եք կամ ֆարշ եք պատրաստելու, ապա պետք է օգտագործել միայն բուսական յուղ:

Աղալու կամ շոգեխաշելու համար ավելի հարմար է վերցնել մանր ձկներ, քանի որ դրանց ոսկորներն ավելի փափուկ են, ավելի լավ են ներծծվում մսի մեջ եւ արդյունքում՝ ուտեստն ավելի հյութալի է ստացվում:

Ձուկը չի կարելի եփել ուժեղ եռացող ջրում: Որպեսզի այն պահպանի իր բոլոր օգտակար հատկանիշները եւ համեղ ստացվի, հարկավոր է եփել գոլորշու վրա, կամ ծայրահեղ դեպքում` շատ քիչ քանակությամբ եւ հազիվ նկատելի եռացող ջրում: Ձուկը շատ համեղ կստացվի, եթե այն նախապես թողնեք հետեւյալ բաղադրությունն ունեցող եփուկի մեջ. 20գ մանր կտրատած գազարը, 20գ մանր կտրատած սոխը, 10-ական գրամ մաղադանոսն ու նեխուրը, աղը, 3-4 դափնու տերեւը, մոտավորապես 8-10 գնդիկավոր պղպեղը եռացնել 1 լիտր սառը ջրում 10-15 րոպե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս