Գավառ-Սևան ճանապարհին «BMW»-ն արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 4-ին, ժամը 15.50-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ–Սևան հատվածի 6-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW» մակնիշի 06 LU 941 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան:

Հունվարի 4-ին, ժամը 13.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Արարատ Ռեզորթ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ. Մկրտչյան փողոցի թիվ 54 հասցեից՝ «Արարատ Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Chariot» մակնիշի 89 PR 899 պետհամարանիշով (վարորդ՝ Է. Մ.) ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս