Բաժիններ՝

«love», «star», «girl»… ամենատարածված թույլ գաղտնաբառերը

Պարզվում է՝ համացանցից օգտվողները աստիճանաբար հրաժարվում են «123456» գաղտնաբառից՝ օգտագործելով ավելի թույլ տարբերակներ։

CBT Nuggets-ի հետազոտողները փաստում են, որ ինտերնետից օգտվողները սկսել են հետևել տեղեկատվական անվտանգության մասնագետների խորհուրդներին և ավելի քիչ են օգտագործում «123456» գաղտնաբառը։ Սակայն նոր գաղտնաբառերը պակաս թույլ չեն։

Ցանց արտահոսած 50 հազար օգտահաշիվների վերլուծությունը վկայում է այն մասին, որ այժմ ամենատարածված գաղտնաբառերն են «love», «star», «girl» և «angel»։ Դրանց հետևում են «rock», «miss», «hell», «Mike» և «John» տարբերակները։ Ինչպես երևում է, անունները որպես գաղտնաբառ օգտագործելու պրակտիկան դեռ արմատավորված է, և օգտատերերը դրանից դժվարությամբ են հրաժարվում։

«Հաքերների զոհ մյուսներից ավելի հաճախ դառնում են ԱՄՆ-ում տարածված անուններ ունեցող մարդիկ։ Առաջատարներն են Մայք/Մայքլ, Քրիս/Քրիստոֆեր, Ջոն/Ջոնաթան և Դեյվ/Դևիդ տարբերակները», – նշում են հետազոտողները։

Ընդ որում, տղամարդիկ ավելի հաճախ են իրենց անունը որպես գաղտնաբառ օգտագործում, քան կանայք։ Վերը նշված անուններով մարդիկ 4 անգամ ավելի հաճախ են հաքերների զոհ դառնում, քան մյուսները։

Տվյալների արտահոսքի առումով առաջատարը Yahoo!-ն է (47,95%), հետո Hotmail-ը (Outlook) և Gmail-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս