
Ում որքան են պարտք Հայաստանի ընկերությունները

Հայաստանի խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունները՝ առանց բանկերի վարկերի և փոխառությունների, 2016-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում 6.4%-ով նվազել են և կազմել 778.2 մլրդ դրամ (ընդհանուրի 25.6%-ը)։
Այդ պարտքից 501.8 մլրդ դրամը բաժին է ընկնում հայաստանյան, 276.3 մլրդը՝ օտարերկրյա կազմակերպություններին։
ԱՊՀ երկրներին հայաստանյան կազմակերպությունները պարտք են 51 մլրդ դրամ (ընդհանուրի 6.6%-ը), Եվրամիության երկրներին՝ 128.8 մլրդ դրամ (16.6%), այլ երկրներին՝ 96.5 մլրդ դրամ (12.4%):
Ըստ երկրների՝ տեղական ընկերությունները ամենից շատ պարտք են Ռուսաստանի կազմակերպություններին՝ 44.6 մլրդ դրամ։
Երկրորդ տեղում Գերմանիան է (39.7 մլրդ դրամ), որին հաջորդում են Միացյալ Թագավորությունը (31.3 մլրդ դրամ), Իրանը (18.6 մլրդ դրամ) և Վրաստանը (15.8 մլրդ դրամ)։