Բաժիններ՝

ՀՀ առևտրային ընկերությունների պարտքը գերազանցել է 3 տրիլիոն դրամը

Հայաստանի խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունները 2016 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել են 3 տրիլիոն 40 մլրդ դրամ։ Տարվա սկզբի համեմատ այս ցուցանիշը աճել է 3%-ով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից, պարտքի 74.4%-ը (2 տրիլիոն 261.8 մլրդ դրամը) բանկերի վարկերի և փոխառությունների գծով պարտավորություններն են։ Դրանք տարվա ընթացքում աճել են 6.8%-ով։

Այդ թվում. 960.5 մլրդ դրամը ոչ ռեզիդենտներին (արտերկրի ֆինանսական կազմակերպություններին) ունեցած պարտքն է։ Այսինքն, հայաստանյան բանկերին տեղի ընկերությունները պարտք են շուրջ 1.3 տրիլիոն դրամ։

Կրեդիտորական պարտքերը 2016-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում 6.4%-ով նվազել են և կազմել 778.2 մլրդ դրամ (ընդհանուրի 25.6%-ը)։  Դրա մեծ մասը՝ 360.8 մլրդ դրամը, գնումների գծով պարտքերն են։

ՀՀ բյուջեին ունեցած պարտքերը 2016-ի սեպտեմբերի վերջին կազմել են 65.5 մլրդ դրամ, իսկ աշխատավարձի գծով պարտքերը՝ 22.9 մլրդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս