Բաժիններ՝

2016-ի հունվար-նոյեմբերին Հայաստանը ստացել է 7510 տոննա մարդասիրական օգնություն

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 7 510.3 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 21 236.6 մլն. դրամ կամ 44 341.0 հազ. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մարդասիրական օգնության ծավալները աճել են 10.9%-ով։

Ստացված օգնության 52.2%-ը կազմել են. քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14.4%-ը` մանածագործական իրերը, 7.3%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 6.8%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 5.4%-ը` սարքեր և ապարատները, իսկ 13.9%-ը` մնացած ապրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս