15 հարց, որոնք արժե տալ առաջին ժամադրության ժամանակ
Փորձեք հասկանալ, արդյո՞ք Դուք հարմար եք իրար:
1. Կպատմե՞ս ինձ քո ընտանիքի մասին: Ընտանիքի անդամներից ո՞ւմ հետ ես ավելի շատ շփվում: Ո՞վ է քեզ մոտ: Տղամարդիկ, ովքեր մոտ են մոր հետ, որպես կանոն, շատ հարգանքով են վերաբերվում նաև այլ կանանց:
2. Դու արտո՞ւյտ ես, թե՞ բու: Չէ՞ որ Դուք չեք ուզում ամեն օր նախաճաշել կամ քնել միայնության մեջ:
3. Ի՞նչ ես սիրում ուտել ընթրիքին/նախաճաշին: Հնարավոր է, որ այս ժամադրությունը մինչև առավոտ տևի:
4. Դու ավելի շատ կատուների՞ն ես սիրում, թե՞ շներին: Եթե մեկը սիրում է կենդանիներ, իսկ մյուսը՝ ոչ, ապա կարող են ռեալ պրոբլեմներ առաջանալ:
5. Դու ունե՞ս սիրելի ստեղծագործություն: Ամերիկյան ռեժիսոր Ջոն Ուոթերսը մի անգամ ասել է. «Եթե Դուք գնում եք տղամարդու տուն, իսկ նա գրքեր չունի, ապա չարժե նրա հետ սեքսով զբաղվել»:
6. Դու իրո՞ք սիրում ես այն, ինչ անում ես: Այս հարցը բացահայտում է տղամարդու ամբիցիաները և ապագայի մասին նրա մտքերը:
7. Ո՞ւմ համերգին ես վերջին անգամ եղել:
8. Ինչպե՞ս քո ընկերները կնկարագրեն քեզ: Նույնիսկ ամենաբաց և շփվող մարդիկ դժվարանում են իրենց մասին խոսել, բայց նրանք կարողանում են նկարագրել իրենք իրենց բնավորությունը և սովորույթները՝ այլ մարդու տեսակետից խոսելով:
9. Ինչպե՞ս են ծանոթացել քո ծնողները: Հարցնելով ծնողների մասին՝ Դուք կարող եք շատ բան իմանա Ձեր պոտենցիալ զուգընկերոջ ընտանիքի մասին:
10. Եթե դու կարողանայիր ընտրել ինչ-որ պատմական դարաշրջան, ո՞ր ժամանակներում կցանկանայիր հայտնվել:
11. Ի՞նչ ֆիլեր են հետաքրքրել քեզ վերջին ժամանակներում: Ասա ինձ՝ ինչ ֆիլմ ես դիտում, և ես կասեմ՝ ով ես դու:
12. Որտեղ ես դու մեծացել: Եթե առաջին ժամադրության ժամանակ Դուք ուզում եք ավելի մոտիկից իմանալ մարդուն, հարցրեք նրան այն տեղի մասին, որտեղ անցել է նրա մանկությունը:
13. Պատմիր քո ամենալավ ճանապարհորդության մասին: Հարց՝ ոգևորության համար:
14. Ո՞վ է քո կյանքի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել:
15. Ի՞նչ նպատակ ունես կյանքում հենց հիմա: Պատասխանը. «Փրկել վագրերին ոչնչացումից» և «Չբաժանվել քեզանից մինչև առավոտ»՝ հաջողության գերազանց գրավական է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը