Բաժիններ՝

Ջորջ Լուկասը գլխավորել է Forbes-ի վարկածով ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնիների վարկանիշը

Ամերիկացի ռեժիսոր, «Աստղային պատերազմներ» լեգենդար սագայի ստեղծող Ջորջ Լուկասը գլխավորել է Forbes հանդեսի վարկածով ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնիների վարկանիշը: Այն հրապարակված է հրատարակության էլեկտրոնային տարբերակում:

Forbes-ի գնահատումների համաձայն, Լուկասի կարողությունը հավասար է մոտավորապես 4,6 մլրդ դոլարի: Այդ գումարի հիմնական մասը ռեժիսորն ստացել է 2012 թվականին 4,05 մլրդ դոլարով իր Lucasfilm ընկերությունը՝ վաճառելով The Walt Disney Company կորպորացիային:

Ցուցակի երկրորդ տեղում Լուկասի գործընկերն է՝ Սթիվեն Սփիլբերգը՝ 3,7 մլրդ դոլար կարողությամբ, որը նա վաստակել է, մասնավորապես, DreamWorks կինոստուդիայում կատարած հաջող աշխատանքի շնորհիվ: 1990-ական թվականների վերջին Սփիլբերգը դարձել է դրա հիմնադիրներից մեկը: Իր առաջին ժապավենը ռեժիսորն ստեղծել է 11 տարեկանում, իսկ առաջին մրցանակին արժանացել Է 13 տարեկանում պատանեկան մրցույթում պատերազմի մասին «Փախուստ ոչ մի տեղ» 40-րոպեանոց ժապավենի համար: Սփիլբերգը, ինչպես նշում Է հրատարակությունը, երկար տարիներ նաեւ ստանում Է Universal Pictures ընկերության շահույթի մի մասը:

Առաջին «եռյակը» եզրափակում Է ԱՄՆ-ի առավել հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին (2,8 մլրդ դոլար): Ուինֆրիի եկամուտների հիմնական աղբյուրը դարձել Է նրա կողմից հիմնված Harpo Productions ընկերությունը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, հաղորդավարուհին, որին Forbes-ը քանիցս դասել է ԱՄՆ-ի առավել հայտնի եւ ազդեցիկ ներկայացուցիչների շարքին, անշարժ գույքի սեփականատեր է Հավայիի նահանգում:

Վարկանիշի հաջորդ տեղերն զբաղեցնում են ամերիկյան բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանը (1,2 մլրդ դոլար), իլյուզիոնիստ Դեւիդ Սեթ Քոթքինը, որը հայտնի Է Դեւիդ Քոփերֆիլդ կեղծանվամբ (850 մլն դոլար):

Ընդհանուր առմամբ ցուցակում տեղ է գտել 20 մարդ, որոնց թվում են՝ ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը (740 մլն դոլար), գրող Ջեյմս Փաթերսոնը (700 մլն դոլար), ռեփեր Ջեյ Զին (610 մլն դոլար), երգչուհի Մադոննան (560 մլն դոլար), երաժիշտներ Ջիմի Բաֆեթը (550 մլն դոլար) եւ Ջոն Բոն Ջովին (410 մլն դոլար), ինչպես նաեւ ամերիկացի այլ հայտնիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս