
2016 թվականի նորաձևության լավագույն տեսանյութերը

The Dazed հրատարակությունը հրապարակել է նորաձեւության՝ անցնող 2016 թվականի լավագույն տեսանյութերը: Առաջին տեղում հայտնվել է այն հոլովակը, որը թողարկվել է Calvin Klein-ի նոր գովազդային արշավի շրջանակներում: Նկարահանումներին մասնակցել են ամերիկացի ռեփեր Ֆրենկ Օուշենը, դերասանուհի Զոյ Քրավիցը (երգիչ Լենի Քրավիցի եւ դերասանուհի Լիզա Բոնեի դուստրը) եւ գերմոդ ել Բելլա Հադիդը:
Վարկանիշում նաեւ տեղ է գտել Kenzo ֆրանսիական նորաձեւության տան հոլովակը, որի վրա աշխատել է ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ Սփայք Ջոնսը, ով հայտնի է«Լինել Ջոն Մալքովիչ»,«Ադապտացիա» ֆիլմերով եւ «Տարօրինակ մարդիկ»շոուով:
Բացի այդ, հրատարակությունը նշել է Marc Jacobs-ի հոլովակը, որում նկարահանվել են հայտնի երաժիշտներ, մոդելներ եւ կինոգործիչներ: Նրանց թվում են՝ Քորթնի Լավը, Մերիլին Մենսոնը, Լանա Վաչովսկին, Միսի Էլիոթը, Քենդալ Ջենները եւ Քարա Դելեւինը եւ ուրիշներ: