
«Թող 2017 թվականին մեր մշակույթը լինի քո քանոնի ձայնի նման զուլալ և մաքուր». Արմեն Ամիրյանի ամանորյա մաղթանքը

Այսօր Ժողովրդական արվեստի թանգարանում տեղի ունեցավ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որին նախարարը մասնակցեց արդեն հայտնի դարձած փոքրիկ հայ քանոնահարուհի Մերի Մուսինյանի հետ:
Նախարարը շնորհակալություն հայտնեց Մերիին ասուլիսին մասնակցելու հրավերը չմերժելու համար, նորանոր հաջողություններ մաղթեց փոքրիկին և տեղեկացրեց, որ ասուլիսի ավարտին փոքրիկ Մերին կնվագի հատուկ լրագրողների համար:
Արմեն Ամիրյանը Մերիին փոխանցեց նաև ամանորյա նվերները՝ տիկնիկը, որը փոքրիկը խնդրել էր Ձմեռ պապիկից: «Թեև, Մերի, դու չես հավատում Ձմեռ պապիկի գոյությանը, այնուամենայնիվ այս նվերները հենց ինքը՝ Ձմեռ պապիկն է խնդրել, որ փոխանցեմ քեզ, վերցրու և թող 2017թ.-ին մեր մշակույթը լինի քո քանոնի ձայնի նման զուլալ և մաքուր»,- ասաց նախարարը:
Տարեվերջյան մամուլի ասուլիսն ամփոփվեց Արմեն Ամիրյանը տոնական ամանորյա մաղթանքով:
Մանրամասները՝ տեսանյութում: