Մշակույթի նախարարությունում սպասվում են 20%-ի չափով կրճատումներ
Այսօր Ժողովրդական արվեստի թանգարանում տեղի ունեցավ Մշակույթի նախարարի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որին նախարար Արմեն Ամիրյանը մասնակցեց վերջերս ռուսական Առաջին հեռուստաալիքով հեռարձակվող «Лучше всех» հաղորդումից հայտնի դարձած փոքրիկ հայ քանոնահարուհի Մերի Մուսինյանի հետ միասին:
Ամփոփելով տարին՝ նախարարը հատ առ հատ անդրադարձ կատարեց ոլորտի գրեթե բոլոր խնդիրներին՝ մանրամասն ներկայացնելով կատարված և առաջիկա տարում նախատեսվող աշխատանքները:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ ի՞նչ կրճատումներ են նախատեսված նախարարությունում, Արմեն Ամիրյանը պատասխանեց.
«Կրճատումները կլինեն՝ մոտավորապես 20%-ի չափով: Հարցին՝ մտավախություն չունի՞ արդյոք նախարարն ընտրություններից առաջ այսօրինակ կրճատումներով դժգոհության ալիք արթնացնելու, որոնք հնարավոր է՝ բացասական ազդեցություն ունենան ընտրությունների ֆոնին, նախարարը պատասխանեց. «Ընտրություննե՞րն են կարևոր, թե՞ ոլորտի առողջացումը»: