Բաժիններ՝

Հալկ, Գրացիանո Պելե և Լավեսի. Ովքե՞ր են ֆուտբոլում հսկայական գումարներ ստանում գերաստղերի կողքին

Մինչև ֆուտբոլային աշխարհը քննարկում է, թե ով է լավագույնը՝ Մեսսին, թե Ռոնալդուն, շատ այլ և իրենց կարողություններով այս երկուսին զիջող ֆուտբոլիստներ համեստ լիգաներում վաստակում են հսկայական գումարներ:

Չինաստանում, արաբական կամ ասիական երկրներում հանդես եկող շատ ֆուտբոլիստների եկամուտները իրականում գերազանցում են ֆուտբոլային այն աստղերի եկամուտներին, ում խաղը մենք քննարկում ենք ամեն օր:

Իսպանական Marca-ն, ամփոփելով տարին, ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ամենից շատն են վաստակում աշխարհում:

1. Նեյմար – 30 մլն եվրո տարեկան 

Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողը դեռ շատ փոքր տարիքից եվրոպական ֆուտբոլի գրանդների ուշադրության կենտրոնում էր և պատահական չէ, որ կատալոնական ակումբը ամեն ինչ անում է այս տաղանդին իր կազմում պահելու համար:

Սկանդալները, դատական գործերը, ֆինանսկան խնդիրները, անվերջ պտտվող խոսակցությունները չեն խանգարում Նեյմարին ցուցադրել իր որակները և դրանց շնորհիվ դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: 1_640x420

2. Օսկար – 24 մլն եվրո

Երիտասարդ ֆուտբոլիստ Օսկարը,ում համարում են ամենամեծ պոտենցիալը ունեցող ֆուտբոլիստներից մեկը կարիերայի ծաղկման շրջանում որոշեց մտածել իր ապագայի մասին և տեղափոխվեց Չինաստան՝ «Շանհայ Թելեյս» ակումբ:

Օսկարի տեղափոխության համաձայնությունը ձեռք է բերվել ընդամենը 2 օր առաջ: 2_640x420

3. Լիոնել Մեսսի – 22 մլն եվրո

Այս ցուցակը հնարավոր չէր լինի պատկերացնել առանց պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի:

Մեսսին այս ցանկում 3-րդն է, սակայն ոչ երկար ժամանակով: 2018-ին ավարտվում է արգենտինացու պայամանգիրը կատալոնական ակումբիի հետ: Մեսսին կամ կերկարաձգի պայմանգիրը՝ դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, կամ կգնա մեկ այլ ակումբ՝ կրկին պահպանելով այդ կոչումը: messi

4. Կրիշտիանու Ռոնալդու – 21 մլն եվրո

Եվ իհարկե Մեսսիի հավերժական հակառակորդ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Ռոնալդուն կարծես թե առայժմ բավարարված է «Ռեալ Մադրիդի» իր աշխատավարձով և այդ հարցով առանձնապես չի անհանգստացնում ղեկավարությանը:

Եվ դա նորմալ է, քանի որ Ռոնալդուն նկարահանվում է գովազդներում մի քանի անգամ ավելի բարձր վճարով, քան մնացած բոլոր ֆուտբոլիստները: Ռոնալդուի դեպքում գործում է ոչ միայն հայտնի ֆուտբոլիստ, այլև սեքսուալ, գեղեցիկ և խարիզմատիկ լինելու հանգամանքը: krish_640x420

5. Հալկ – 20 մլն եվրո

Բրազիլացի ֆուտբոլիստը, հասկանալով, որ եվրոպական ֆուտբոլը չի գոհացնում իրեն, որոշեց, որ պետք է մտածել հետագա կյանքի մասին: «Շանհայ Թելեյսը» դարձավ լավագույն տարբերակը բրազիլացու համար: 5_640x420

6. Պոլ Պոգբա – 17.5 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ գումարներ է ծախսում Պոգբայի վրա, բայց վերջինս կարծես թե այնքան էլ չի կարողանում արդարացնել իր համար վճարված գումարը:

Ֆրանսիացին, ով միշտ նշում է, որ իր համար կարևորը ֆուտբոլն է, այլ ոչ գումարը, չկարողացավ մերժել անգլիական ակումբի գերշահավետ առաջարկը և արդեն կես մրցաշրջան է, ինչ փորձում է հարմարվել Պրեմիեր լիգային: pogba

7. Ուեյն Ռունի – 17.1 մլն եվրո

Անկախ նրանից, թե ինչ են խոսում նրա մասին, կամ ինչիպիսի խաղ է նա ցուցադրում, Ռունին մնում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» խորհրդանիշներից մեկը: Մանչեսթերյան ակումբը դեմ չէ իր հավատարիմ ֆուտբոլիստի համար տaրական ծախսել 17.1 մլն եվրո: 7_640x420

8. Գրացիանո Պելե – 16 մլն եվրո

Ֆուտբոլային Եվրոպան վաղուց արդեն չի խոսում Գրացիանո Պելեի մասին: Ֆուտբոլիստը դեմ չէ այս կարգավիճակին, քանի որ բավականին կլորիկ գումար է աշխատում «Շանդոնգ Լունենգում»: 8_640x420

9. Զլատան Իբրահիմովիչ – 15.5 մլն եվրո

Եվ կրկին «Մանչեսթեր Յունայթեդը», ով սիրում է մոտիվացնել իր ֆուտբոլիստներին բարձր աշխատավարձով: Շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը սիրում է հաճախ փոփոխել ակումբները: Մանչեսթերյան ակումբի առաջարկը այնքան գրավիչ էր, որ Զլատանը ընդդմիացավ ֆրանսիական ՊՍԺ-ի երկրպագուների պահանջներին և տեղափոխեց Անգլիա: 9_640x419

10. Էզեկիել Լավեսի – 15 մլն եվրո

Լավեսիի այս ցուցակում հայտնվելը գուցե զարմանք հարուցի, սակայն կան ավելի զարմանալի փաստեր:

Football Leaks-ը տեղեկացնում է, որ բացահայտվել են ֆուտբոլային ակումբների ներքին փաստաթղթեր, որոնց ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ ամենաբարձր աշխատավարձը ստանում է արգենտինացի ֆուտբոլիստ Էզեկիել Լավեսին:

Լավեսին հիմա խաղում է «Հեբեի Չինա Ֆորչունում», որտեղ վաստակում է հսկայական գումարներ: Լավեսին շաբաթական ստանում է 493.000 ֆունտ ստեռլինգ: Համեմատության համար պետք է նշել, որ Մեսսին նոր, կատալոնական թիմի համար բավականին ծախսատար պայմանագրի համաձայն՝ ստանալու է 270.000 ֆունտ:

Ռոնալդուն մադրիդյան ակումբում շաբաթական վաստակում է 365.000 ֆունտ: 10_640x420\

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս