
«Ինձ դուր էր գալիս խաղալ Պեպեի և Սերխիո Ռամոսի դեմ. այդ խաղերում կայծեր էին թռչում». Դիեգո Կոստա

«Չելսիի» հարձակվողը կարոտում է մադրիդյան դերբիները:
«Ինձ դուր էին գալիս «Ռեալի» հետ խաղերը: Դա շանս էր Պեպեի և Ռամոսի դեմ խաղալու համար: Դրանք գերազանց ճակատամարտեր էին, որոնցում միշտ բարդ էր և որոնցից կայծեր էին թռչում:
Համոզված եմ, որ նրանց այդ խաղերը նույն պատճառով էին դուր գալիս: Մենք դաշտ էինք դուրս գալիս, հասկանալով, որ մեզ ծանր խաղ է սպասվում: Այդ խաղերում միշտ վեճեր և կռիվներ էին լինում: Բայց եզրափակիչ սուլիչից հետո բոլորը ողջունում էին իրար՝ առանց որևէ պրոբլեմի:
Մենք Ռամոսի հետ խաղում ենք ազգային թիմում և միշտ կատակում ենք այն թեմայով, որ ես այլևս չեմ կարող զգալ այդ էմոցիաները»,- Կոստային է մեջբերում Goal.com-ը:
Կոստան «Ատլետիկոյի» կազմում հանդես է եկել 2010-14թթ., իսկ հետո 38 մլն եվրոյով տեղափոխվել է «Չելսի»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը