
2 չինական ակումբ Ուեյն Ռունիին առաջարկում են շաբաթական 820 հազար եվրո

31-ամյա անգլիացին կարող է ազատվել Ժոզե Մոուրինիոյից և միաժամանակ դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Չինաստանի ամենահարուստ «Գուանչժո Էվերգարտ» ակումբը և մայրաքաղաքային «Բեյցզին Գուանը» Ուեյն Ռունիի ձեռքբերումը դարձրել են իրենց առաջնային խնդիրը այս ամառվա համար:
«Բեյցզինն» արդեն անհաջողություն ունեցել է անգլիացու ձեռքբերման հետ կապած 2016-17թթ. մրցաշրջանից առաջ, բայց Մոուրինիոյի կողմից ֆուտբոլիստի նկատմամբ ոչ բարեհաճ վերաբերմունքը նորից աշխուժացրել է չինական Սուպերլիգայի ակումբներին:
Մրցաշրջանի վերջում «Գուանչժո Էվերգարտը» և «Բեյցզին Գուանը» կառաջարկեն Ռունիին շաբաթական 820 հազար եվրո: Ինչպես հաղորդում է The Mirror-ը, դա ավելի քան 2 անգամ գերազանցում է Ռունիի աշխատավարձին (350 հազար եվրո):
Ռունիի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է 2019թ.: Ավելի վաղ ֆուտբոլիստը մտադրություն էր հայտնել աշխատել մինչև պայմանագրի ավարտը, չնայած հիմնական կազմում տեղի կորստին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը