
«Չելսիի» ֆուտբոլիստները այցելել են մանկական հիվանդանոց

«Կապույտները» ուրախացրել են երեխաներին:
Միջոցառմանը մասնակցել են Վիլյանը, Մարկոս Ալոնսոն, Սեսկը, Պեդրոն, Տիբո Կուրտուան, Անտոնիո Կոնտեն և թիմի այլ անդամներ: Նրանք նվերներ են բաժանել երեխաներին, ովքեր ստիպված են Սուրբ Ծննդյան տոները դիմավորել հիվանդանոցում:
Երեխաներին առանձնահատուկ ուրախություն է պատճառել Դավիդ Լուիսը: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, պաշտպանը թույլ է տվել երեխաներին քաշել իր մազերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը