Ինչպես են Ձմեռ պապին անվանում աշխարհի տարբեր երկրներում
Ամբողջ աշխարհում անհամբերությամբ սպասում են Նոր տարվա գալուն: Երեխաները նամակ են գրում Ձմեռ պապին, իսկ մեծահասակները փորձում են տանը ամանորյա մթնոլորտ ստեղծել:
AdMe.ru-ն ներկայացնում է Ձմեռ պապի ամենահայտնի անունները, որպեսզի աշխարհի որ կետում էլ հայտնվեք, կարողանաք դիմել Ձմեռ պապին իր հարզատ լեզվով:
ԱՄՆ – Սանտա Կլաուս 
Մոնղոլիա – Ուվլին Ուվգուն 
Իտալիա – Բաբբո Նատալե 
Բելառուս – Զյուզյա 
Ֆրանսիա – Պեղ Նոել 
Հայաստան – Ձմեռ պապիկ կամ Կաղանդ պապիկ 
Հոլանդիա – Սինտերկլաս 
Վրաստան – Թովլիս բաբուա 
Ֆինլանդիա – Յոուլուպուկի 
Լեհաստան – Սուրբ Նիկոլայ (Նիկողայոս) 
Չինաստան – Շան Դան Լաոժեն 
Անգլիա – Հայր Սուրբ Ծնունդ (Father Christmas) 
Շվեդիա – Յուլտոմտե 
Ռուսաստան – Դեդ Մորոզ 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

