Բաժիններ՝

Գերփոքր բիզնեսի համար տեղական տուրքերի դրույքաչափերը նվազեցվեն են

Գերփոքր բիզնեսի ներկայացուցիչների համար 2017թ-ի տեղական տուրքերի դրույքաչափերը նվազեցվել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՓՄՁ  համագործակցության ասոցիացիան։

Մասնավորապես, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի վաճառքի և հանրային սննդի կազմակերպման համար նախկինում սահմանված դրույքաչափերը, որոնք սահմանվում էին միայն տարածքի գոտիականությունից ելնելով, այսուհետ հաշվի է առնվում այդ առևտրային օբյեկտի, կամ սրճարանի զբաղեցրած տարածքը:

Փոքրերը վճարում են ավելի քիչ, մեծերը ավելի շատ:

Ինչպես նշվում է ՓՄՁ  համագործակցության ասոցիացիայի հաղորդագրության մեջ, սա ևս արդյունք է Փոքր բիզնեսի շահերը ներկայացնող կառույցների համատեղ, հետևողական, կազմակերպված քայլերի (2 տարուց ավելի տևած պայքար): Որի արդյունքում հարցը հավանության արժանացավ վարչապետին կից գործող ՓՄՁ խորհրդում, օրենսդրական փոփոխություն նախաձեռնվեց:

Դրանից ելնելով, սույն թվականի դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ավագանին սահմանել է տարանջատված դրույքաչափեր 2017թ-ի համար:

Մանրամասները այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս