
Ֆուտբոլիստը ծնկաչոք խնդրել է Նեյմարին չշրջանցել իրեն

«Շապեկոենսե» ակումբը շարունակում է աջակցություն ստանալ հայտնի ակումբներից և ֆուտբոլիստներից:
Նման նախաձեռնությամբ են հանդես եկել նաև «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը և հայտնի ֆուտբոլիստ Ռոբնինյոն:
Նեյմարի և Ռոբինյոյի թիմերը հանդիպել են բարեգործական խաղի շրջանակներում, որը ավարտվել է Նեյմարի թիմի հաղթանակով՝ 13:9:
Հանդիպման ընթացքում Նեյմարը աչքի է ընկել իր սիրելի շրջանցումներով և հնարքներով: Դրվագներից մեկում Ռոբինյոյի թիմի անդամներից մեկը ծնկաչոք խնդրել է Նեյմարին չշրջանցել իրեն, ինչը, սակայն, այնքան էլ դուր չի եկել Նեյմարին:
Սիրարփի Աղաբաբյան