Բաժիններ՝

«Մասնավոր հատվածն է արձանագրում, որ լուրջ դրական փոփոխություններ են տեղի ունեցել». Սուրեն Կարայան

Վարչապետ Կարեն Կարապետյանին 100 օրվա մեջ հաջողվել է ազատ և հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար։ Նման հավաստիացում այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

«Միարժեքորեն այո, միայն ես չէ, այլև մասնավոր հատվածն է արձանագրում, որ լուրջ դրական փոփոխություններ են տեղի ունեցել»,- ասաց նախարարը՝ չհամաձայնելով, որ շուկայում նոր խաղացողներ չկան։ Ըստ նրա՝ նոր ներկրողներ կան, նաև նոր բանակցություններ են ընթանում։

Անդրադառնալով տարվա տնտեսական ցուցանիշներին՝ Ս.Կարայանը հավաստիացրեց, որ տարին կփակենք դրական ցուցանիշով. «Արդյունքները կլինեն դրական։ Ես կարող եմ արձանագրել, որ բավականաչափ աճ ունենք արդյունաբերության ոլորտում՝ 6-7%, աճ կարձանագրենք ծառայության և արտահանման ոլորտներում»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս