
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում. The Guardian

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեստր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է The Guardian-ի կազմած 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:
Բրիտանական պարբերականը հրապարակել է 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակը, որտեղ Հայաստանի ազգային թիմի ավագը 57-րդ տեղում է:
Նախորդ տարի Մխիթարյանը կրկին այս ցուցակում էր, սակայն այս տարի առաջադիմել է 20 հորիզոնականով: