
Ինչ է պատմում դպրոցի տնօրենը երեխաներին խեղդամահ արած ուսուցչուհու մասին. armlur.am

Արդեն հայտնել էինք, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այգեստան թաղամասում հայտնաբերվել է 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը՝ կախված վիճակում, իսկ կողքին՝ մահճակալի վրա, երկու երեխաների դի: Լոռու մարզի Սարալանջ համայնքի ղեկավար Արթուր Սարոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Մարինե Հովհաննիսյանն աշխատել է Սարալանջի միջնակարգ դպրոցում, որպես քիմիայի ուսուցչուհի:
«Հեռվից մի անգամ տեսել եմ, չեմ ճանաչում»: ArmLur.am-ը զրուցեց նաև Սարալանջի միջնակարգ դպրոցի տնօրեն Ասոյանի հետ: Վերջինս ասաց, որ այս պահին շոկի մեջ են գտնվում. «Ինքը շատ կիրթ, շատ խելացի անձնավորություն է եղել: Չգիտեմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝