
ՊՍԺ-ն կարող են գլխավորել Լուի Վան Գալը, Ռոբերտո Մանչինին կամ Ֆաբիո Կապելոն

Շեյխերը, կարծես թե, գտել են պրոբլեմների լուծումը Լիգա 1-ում:
ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է հեռացնել Ունայի Էմերիին:
Այդ որոշումը ղեկավարները կարող են ընդունել մինչև ձմեռային ընդմիջումը: Այդ մասին հաղորդում է Football-Italia.net-ը՝ հղում կատարելով TF1 հեռուստաալիքին:
Պայմանագրի լուծարման դեպքում փարիզյան ակումբի ղեկավարները մարզչի դերը կառաջարկեն Ռոբերտո Մանչինիին, Ֆաբիո Կապելոյին կամ Լուի Վան Գալին:
Էմերին ՊՍԺ է եկել այս ամառ և փոխարինել է Լորան Բլանին: Բասկ մարզիչը «Սևիլիայի» հետ 2 անգամ հաղթել է Եվրոպայի լիգան, բայց չկարողացավ ադապտացվել «Պարկ Դե Պրենսի» ճնշմանը:
Փարիզեցիները վերջին 4 խաղերում տարել են ընդամենը 1 հաղթանակ և գրավում են 3-րդ տեղը Լիգա 1-ում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը