Բաժիններ՝

Միայն տնտեսության զարգացման շնորհիվ է հնարավոր հասնել փոխզիջման մինիմումի. Մեսրոպ Առաքելյան

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի էիր էջում գրել է.

* * *

Առանց Արցախի հարցի կարգավորման Հայաստանի զարգացումը ոչ միայն հնարավոր է, այլ նաև անհրաժեշտ է հենց հարցի կարգավորման համար: Պատերազմի վտանգով, անկայունությամբ պայմանավորված տնտեսական ռիսկերը բավական ցածր են, նույնիսկ օտարերկրյա ներդրողների համար: Այն մթնոլորտը, որ ձևավորվել է, թե իբր ներդրում չի արվում Հայաստանում, քանի որ պատերազմի վտանգ կա, իրականությունից բավական հեռու է`
● Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ իրավիճակը դուրս էր եկել կառավարումից, Հայաստանի տնտեսության նկատմամբ ներդրողների բացասական սպասումները աճել են ընդամենը 1 տոկոսով (Եվրոբոնդերի եկամտաբերություն), այն դեպքում երբ այլ գործոնների պատճառով ավելի մեծ տատանումներ են եղել մինչև այդ և դրանից հետո,
● 1994թ. հրադադարի հաջորդ տարիներին, երբ պատերազմի վերսկսման վտանգը մեծ էր, այդ ժամանակվա համար բավական մեծ ներդրումներ են եղել Հայաստանում,
● Հայաստանի տնտեսության նկատմամբ կա վստահության ճգնաժամ, որի պատճառները բոլորովին այլ են,
● Անմիջապես Հայաստանի տարածքում, մասնավորապես Երևանում, պատերազմական գործողությունների հավանականությունը բավական քիչ է, իսկ տնտեսության 90 տոկոսը կենտրոնացված է Երևանում,
● Պատերազմական գոտիները ունեն իրենց ռիսկի արժեքը, որտեղ ներդրողները կատարում են լուրջ ներդրումներ` մեծ շահույթ ստանալու ակնկալիքով,
● Պատերազմը ինքը տնտեսության ճյուղ է (արդյունաբերական, գիտական, բժշկական), որի նկատմամբ նույնպես կա միջազգային պահանջարկ…
Միայն տնտեսության զարգացման շնորհիվ է հնարավոր հասնել փոխզիջման մինիմումի, քանի որ ամեն ինչ ունի իր գինը ժամանակակից աշխարհում: Պետք է հասնել մի մակարդակի, երբ բանակցային սեղանին կդրվի ոչ թե 5 կամ 7 կիսադատարկ շրջանի, այլ տնտեսական տարածքի հարց, որի համարժեքը հաստատ ավելին կլինի, քան Արցախի անկախությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս