
Հայաստանում ուղևորափոխադրումները նվազել են 1 տոկոսով

Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 171 մլն 242.4 հազար մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն նվազել է 1 տոկոսով:
Ուղևորափոխադրումների մեծ ծավալն ապահովվել է ավտոմոբիլային տրանսպորտի տեսակը: Այս տեսակով ուղևորափոխադրումների ծավալը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 151 մլն 689.1 հազար մարդ:
Օդային տրանսպորտից օգտվել է 1 մլն 755.5 հազար մարդ: Այս ցուցանիշն աճել է 8 տոկոսով:
0.5 տոկոսով նվազել է էլեկտրատրանսպորտից օգտվողների թիվը: 2016 թվականի հունվար-հոկտեմբերին այն կազմել է 17 մլն 495.3 հազար մարդ:
Միևնույն ժամանակ 1.4 տոկոսով ավելացել է երկաթուղային ուղևորափոխադրումների ծավալը` կազմելով 302.5 հազար մարդ: