Բաժիններ՝

Որքան էլեկտրաէներգիա է արտադրվել Հայաստանում և ում կողմից

2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է 5991.4 մլն կՎտ. Ժամ էլեկտրաէներգիա։

Այդ թվում, 2206.2 մլն կՎտ. Ժամ-ը (36.9%) արտադրվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի, 2005.1 մլն կՎտ. Ժամ-ը (33.5%)` հիդրոէլեկտրակայանների, 1778.9 մլն կՎտ. Ժամ-ը (29.7%)` ջերմաէլեկտրակայանների կողմից։ Այլ աղբյուրների կողմից արտադրված էներգիայի ծավալը կազմել է ընդամենը 1.2 մլն կՎտ. Ժամ:

ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.1%-ով, ջերմաէլեկտրակայանների կողմից արտադրվածը՝ 11.2%-ով, այլ աղբյուրների արտադրածը՝ 53.8%-ով։

Հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 5.4%-ով։

Իսկ, ընդհանուր առմամբ, 2016 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտադրված էլեկտրաէներգայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.3%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս