
«Ինձ համար ֆուտբոլի նկատմամբ կիրքն ավելի կարևոր է, քան փողը». Անտոնիո Կոնտե

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գտնում է, որ ֆուտբոլիստի համար կիրքը պետք է ավելի կարևոր լինի, քան ֆինանսական ասպեկտը:
Այդ մասին իտալացի մասնագետը հայտարարել է՝ մեկնաբանելով լոնդոնյան թիմի կիսապաշտպան Օսկարի՝ չինական ակումբ հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը: 25-ամյա բրազիլացու աշխատավարձը Չինաստանում կարող է կազմել շաբաթական 400 հազար եվրո:
«Ես գտնում եմ, որ մեզ համար ամենագլխավորը պետք է լինի կիրքը, կիրքը ֆուտբոլի նկատմամբ: Եթե դու այն չունես, դա վատ է:
Դա շատ կարևոր հասկացություն է: Փողից առաջ պետք է լինի կիրքը, կիրքը ֆուտբոլի նկատմամբ: Մենք սկսել ենք խաղալ, երբ երեխա էինք, առանց փողի, միայն կրքի պատճառով: Հետո հայտնվեց նաև փողը, բայց ինձ համար կիրքը մնաց ավելի կարևոր, քան փողը»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը