
«Ֆեդերերը պատմության մեջ լավագույնն է, Նադալը երկրորդ տեղում է». Ջոն Մակինրոյ

Աշխարհի նախկին աշխարհի ռակետ Ջոն Մակինրոյը պատմել է, թե ում է համարում պատմության լավագույն թենիսիստը: Մակինրոյը 2013 թվականին լավագույնը համարում էր Ռաֆայել Նադալին:
«Ինձ համար լավագույնը Ռոջեր Ֆեդերերն է: Նա աչքի է ընկնում ստաբիլությամբ և տաղանդով: Նադալը երկրորդ տեղում է, ով շատ քիչ է հետ մնում: Նրանք իրար հետ խաղացել են իրենց լավ պահերին և Նադալը ավելի լավն էր: Բայց ինձ թվում է, որ Ֆեդերերն ավելի ստաբիլ էր: Նադալն ավելի շատ վնասվածքներ է ստացել»:
Ամերիկացին հայտարարել է նաև, որ 34-ամյա Էնդի Ռոդիկը, ով ավարտեց կարիերան 2012 թվականին, պետք է խաղար մինչև հիմա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը